Վարդենիսում զինվորականներ ու հոգեւորականներ են պարգեւատրվել
May 30, 2017
Օրերս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տուն էին այցելել ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի մեծ թվով սպաներ ու զինվորներ, ինչպես նաեւ՝ Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի անդամներ, մարզից ընտրված ԱԺ պատգամավորներ:
Թիվ 2 բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանին փոխանցվել է Սուրբ Մինաս Զորավարի օծված խաչվառը: Տոնական համերգից հետո մի խումբ զինվորականներ ու հոգեւորականներ պարգեւատրվել են: