Վարչապետն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը

June 27, 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը՝ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է հոգևորականների այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայ Առաքելական եկեղեցու հետ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնությունն ու համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ խաղաղության և կայունության:

Արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթն ընդգծել է ավստրալահայ համայնքի ամուր կապը եկեղեցու հետ և նշել, որ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունները կարևոր են նաև աշխարհում բռնությունների ու ցեղասպանությունների կանխարգելման առումով: Նա հավելել է, որ ուրախ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ:

Source: Yerkir Media
Link: Վարչապետն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image