«Վերջին զանգ»-ն այս տարի կհնչի մայիսի 26-ին

April 14, 2017

Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»-ն այս տարի կհնչի մայիսի 26-ին:  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 159  դպրոց, որոնցից 14-ը միջնակարգ:

«Այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410  աշակերտ»,-տեղեկացրին վարչությունից:

Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների:

Source: Yerkir Media
Link: «Վերջին զանգ»-ն այս տարի կհնչի մայիսի 26-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image