Վթարային ջրանջատումներ Գյումրիում

October 9, 2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07.00-ը, վթարային ջրանջատում կլինի Գյումրի քաղաքում։

Կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մուշ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Օդանավակայան թաղամասում, Երևանյան խճուղում, Նոր Ավան թաղամասում, Երկաթ-Գծի ավանում, Վ. Սարգսյան, Անտառավան, Գորկու, Տերյան, Գ.Նժդեհի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Խրիմյան Հայրիկ, Մուսայելյան փողոցներում, Հաղթանակի պողոտայում օրվա երկրորդ կեսին կնկատվի ջրի ճնշման անկում:

Source: Yerkir Media
Link: Վթարային ջրանջատումներ Գյումրիում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image