Վիետնամի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհ է դարձել13 մարդ

Առնվազն 13 մարդ Է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ վնասվածքներ ստացել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկված հրդեհից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Associated Press-ին։

Բնակելի համալիրը գտնվում Է Հոշիմինի հարավում եւ ներառում Է 14-ից մինչեւ 20 հարկ բարձրությամբ երեք շենք, որոնցում գտնվում Է ավելի քան 700 բնակարան:

Հրդեհը սկսվել Է ստորգետնյա կայանատեղում վաղ առավոտյան։

Source: Yerkir Media
Link: Վիետնամի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհ է դարձել13 մարդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image