ՎիվաՍել-ՄՏՍ. բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով
April 13, 2017
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով՝ առավելագույնը 12 ամիս ժամկետով:
Կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկն ընդգրկում է սահմանափակ քանակությամբ շարժական սարքերի լայն շրջանակ՝ տարբեր գնային կատեգորիաներում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալիմիջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: