Վճռաբեկ դատարանի մոտ մեկնարկել է Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան

Վճռաբեկ դատարանի մոտ մեկնարկել է Արցախի հերոս, դատապարտյալ Սամվել Բաբայանի արդարացման պահանջով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և նրան ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:

Բաբայանի կողմնակիցները գտնում են, որ վճռաբեկ բողոքը, որն ընդունվել է մայիսի 2-ին, պետք է արագ վարույթ ընդունվի, ոչ թե օրենքով սահմանված կարգով 3 ամսվա ընթացքում: Ուրբաթ օրվա ակցիայի ժամանակ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը ցուցարարներին ասել էր, որ գործող քրեադատավարության օրենսգրքի համաձայն գործը վարույթ ընդունելու համար նախատեսված է եռամսյա ժամկետ, իսկ գործը իրենց է հասել ապրիլի 17-ին:

Դատապարտյալ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

Source: Yerkir Media
Link: Վճռաբեկ դատարանի մոտ մեկնարկել է Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image