Ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ Վիլնյուսի 15 հասցեի մոտակայքում քաղաքացի Գ. Մ.-ը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Ռ. Մ.-ին (1958 թ.) և Խ. Զ.-ին (1967 թ.)։
Տուժածները տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: