Վրաստանի ճանապարհներին սպասվում են ձյան առատ տեղումներ եւ բուք

January 27, 2017

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև բուք և ցածր ջերմաստիճան:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհով երթևեկելուց: 


Source: Yerkir Media
Link: Վրաստանի ճանապարհներին սպասվում են ձյան առատ տեղումներ եւ բուք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image