Վրաստանի սևծովյան ավազանում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ

August 5, 2018

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը երկրի սևծովյան ավազանում հանգստացողներին զգուշացնում է ծովում սպասվող 4-5 բալանոց փոթորկի մոտեցման մասին: Ծովի առափնյա  հատվածում արդեն տեղադրվել են փոթորիկ ազդարարող և լողալն արգելող կարմիր դրոշներ:

Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև սեպտեմբերի 5-ը: Եթե նշված ժամկետից շուտ կարմիր դրոշները փոխվեն սպիտակներով, դա կնշանակի՝ փոթորիկի վտանգն անցել է և թույլատրվում է լողալ:

Source: Yerkir Media
Link: Վրաստանի սևծովյան ավազանում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image