Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը

June 14, 2018

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:

«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել առաջադրել Մամուկա Բախտաձեի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում: Թիմը միաձայն հավանության է արժանացրել նրա թեկնածությունը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ վրաց կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջխաղացումը», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հունիսի 13-ին հրաժարական է տվել: «Այսօր այն պահն է, երբ պետք է թույլ տալ խորհրդարանի ղեկավարին կազմել թիմ՝ ելնելով իր պատկերացումներից»,- ասել է նա:

Source: Yerkir Media
Link: Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image