Վրաստանում անցկացվող զորավարժությունները ՀՀ-ի համար առաջնային նշանակություն չունեն․ՊՆ

September 4, 2017

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Agile Spirit 2017 ռազմական զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու վերաբերյալ․

«ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել:

Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- ասվում է հայտարարության մեջ։

Source: Yerkir Media
Link: Վրաստանում անցկացվող զորավարժությունները ՀՀ-ի համար առաջնային նշանակություն չունեն․ՊՆ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image