«Արմենպրես» լրատվական գործակալությունն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Առաջին հորիզոնականում «Լինում է, չի լինում» ժողովածուն է:
Երկրորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է:
«Մանկական բեսթսելերի» երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է:
Չորրորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը:
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է:
«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը վեցերորդ հորիզոնականում է:
Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը յոթերորդն է:
Հովհաննես Թումանյանի մեկ այլ ժողովածու՝ «Հեքիաթներ»-ն ութերորդն է:
Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» գտնվում է իններորդ հորիզոնականում:
Տասնյակն ամփոփում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:
Source: Yerkir Media
Link: Տասը լավագույն մանկական ստեղծագործությունները