Տավուշի մարզի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել

May 26, 2017

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 20:10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:00-ից 19:20-ի սահմաններում Տավուշի մարզի Չինար, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիր աղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան և Գետահովիտ համայնքներում տեղացել է կարկուտ:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի տարածքային վարչության պետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:

Նշված համայնքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից:

Source: Yerkir Media
Link: Տավուշի մարզի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image