Արաբկիր վարչական շրջանում գտնվող ամենահին այգին, որը հայտնի է «Մալականների այգի» անունով, այս տարվա հունվարից մարդաշատ է դարձել: Հին այգուն նոր կյանք է տվել այստեղ կառուցված զիփլայնը, որը ամենաերկարն է տարածաշրջանում, անցնում է Դավիթաշեն կամրջի տակով: