Տարոն Մարգարյան․ «Մենք ոչ մի զարգացած քաղաքի չպետք է զիջենք»

May 2, 2017

Երեւանի ավագանու ընտրություններում նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր Դավիթաշեն վարչական շրջանում էր: Տարոն Մարգարյանը նախ դավթաշենցիներին հակիրճ ներկայացրել է վերջին 4 տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կողմից արված աշխատանքները` մայրաքաղաքն ավելի բարեկարգ դարձնելու ուղղությամբ, այնուհետ հստակեցրել առաջիկա 5 տարիների անելիքը:

Անդրադառնալով Երեւանի ողջ բնակչությանը հուզող հասարակական տրանսպորտի խնդրին`Տարոն Մարգարյանը նշել է, որ անցած տարիների ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել, խորհրդակցել են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրել են միջազգային փորձը եւ գտել են ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհը, որը հստակ արտացոլել են իրենց նախընտրական ծրագրում:

«Երևանը զարգացող քաղաք է, և մենք ոչ մի զարգացած քաղաքի չպետք է զիջենք, այլ օր օրի պետք է զարգացնենք մեր քաղաքը: Մենք ներկայանում ենք «Հանուն Երևանի» հնգամյա զարգացման ծրագրով: Մենք ունենք գերակա խնդիրներ:  Անցած  տարիների ընթացքում լսելով ձեր բարձրացրած հարցերը` կազմել ենք մեր նախընտրական ծրագիրը: Եվ վստահ եմ, որ մեր փորձառու թիմով կարող ենք այն իրականություն դարձնել»,-  ասաց Մարգարյանը:

Source: Yerkir Media
Link: Տարոն Մարգարյան․ «Մենք ոչ մի զարգացած քաղաքի չպետք է զիջենք»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image