Հուլիսի 27-ին տեղի է ունենացել Երկրի բնական արբանյակի`դարի ամենաերկարատև խավարումը: Լուսնի ամբողջական խավարումը տևել է 1 ժամ, 43 րոպե: Լուսինն անցել է Երկրի ստվերի կենտրոնով՝ դրա ամենալայն հատվածում: Հենց այդ անցման ժամանակ էլ տեղի է ունեցել ամբողջական խավարումը:
Դրան հաջորդել է «արյունոտ լուսին» բնական երևույթը, որի ժամանակ արբանյակը երևում է մի քանի անգամ ավելի մեծ ու առանձնանում է դարչնագույն երանգով: