Օրենքով նախատեսվում են որոշակի արտոնություններ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի վերցնելու դեպքում, բայց գործատուները դժգոհ են՝ պայմանները ոչ մի գործատուի համար էլ ձեռնտու չեն: Սակայն, անկախ օրենսդրական բացերից եւ այլ դժվարություննեից, Մարիամ Դիլբանդյանին հաջողվել է առանց պետական աջակցության սոցիալական բիզնես հիմնել եւ հաջողություններ գրանցելով՝ առաջ ընթանալ:
Մերսման համար կարեւորագույն պայմանը զարգացած շոշափելիքն է, իսկ տեսողության հետ խնդիրներ ունեցողների մոտ այն գերզարգացած է։
«Տեսնող ձեռքեր» մերսման սրահը գործում է շուրջ երկու տարի: Տնօրենն ու աշխատողներն իրենց կենտրոնի հաջողության գաղտնիքը համարում են հաճախորդների հետ անիմիջական շփումն ու դրական տրամադրվածությունը:
«Կարծես սա մի տուն լինի, այնպիսի միջավայր է ստեղծվել, կարծես այցելում ես ընկերոջդ կամ բարեկամիդ: Հիմա ոչ մի բանով չես զարմացնի, այնքան շատ են այսպիսի կենտրոնները, սրահները, բայց ինձ թվում է՝ հենց այդ սպասարկումը, մարդկային մոտեցումն է, որ գրավում է մարդկանց, բերում է իրենց կենտրոն»,- ասում է մանկավարժ Շուշան Դիլբանդյանը:
Շուշանը կենտրոնի մշտական հաճախորդներից է, երբ առաջին անգամ մտել է կենտրոն, անգամ չի զգացել, որ մերսողները տեսողության հետ կապված խնդիրներ ունեն. ամեն ինչ պրոֆեսիոնալ կերպով է արվել:
Մանրանմասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: «Տեսնող ձեռքեր»-ն ապացուցում են՝ հաշմանդամություն ունենալը դատավճիռ չէ