ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 68 708 մարդ

September 18, 2016

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18-ին,անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացրին. «Առավոտյան` ժամը 8.00-ին,  ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 541 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 68 708 է կամ 10.61 %: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am»:


Source: Yerkir Media
Link: ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 68 708 մարդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image