ՏԻՄ ընտրություններին նախորեին որոշ թեկնածուներ կեղծ լուրերով ահազանգեր են տարածում

October 1, 2016

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն: Որոշ թեկնածուներ իրենց հանդեպ ինչ-ինչ ոտնձգությունների վերաբերյալ լուրեր են տարածում: Այս պահի դրությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով ահազանգերը ստուգվել են, և պարզվել է, որ դրանք անհիմն են:

Ընտրապայքարի մեջ ներգրավված թեկնածուներին և նրանց համախոհներին ու սատարողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ կեղծ ահազանգերով լարվածության մթնոլորտ ստեղծելու, իրենց հանդեպ հետաքրքրություն հարուցելու և դիվիդենտներ շահելու անթույլատրելի գործելակերպից:
Հիշեցնենք, որ կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ»:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image