Տնտեսվարողներն այսուհետ դիմումը կարող են ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով

August 10, 2017

Հայաստանում տնտեսվարողներին ապրանքանիշեր տրամադրելու ժամկետները կառավարության ընդունած նոր որոշմամբ կնվազեցվեն՝  6 ամսից հասցվելով 4-ի։  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի նիստում նշեց, որ նոր կարգն արտացոլում է ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխությունները։

«Չորս ամիսը՝ մտավոր սեփականության փորձաքննության և այլ գործընթացների համար, շատ կարճ ժամկետ է։ Աշխարհում նման բան պարզապես չկա։ Բացի դրանից՝ դիմումը կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն դյուրացնում է գործը»,- ասաց Կարայանը:

Source: Yerkir Media
Link: Տնտեսվարողներն այսուհետ դիմումը կարող են ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image