Տոնը ետ տուն բերող փոքրիկը՝ Մոնթեն

January 3, 2018

Այս Նոր տարին փոքրիկ Մոնթեի կյանքում առաջինն է: Նա մորեղբոր՝ Ապրիլյան պատերազմում զոհված Մոնթե Եղոյանի անվան շարունակողն է, մայրը հույս ունի՝ տեսակի կրողն էլ է լինելու:

Գայանեն 7 տարի էր երեխայի սպասել, եւ հենց եղբոր զոհվելուց հետո փոքրիկի ծնունդը չէր կարող պատահականություն լինել:  Ծնունդ, որ շատերին նոր կյանք պարգեւեց:

«Մահվանը միայն կյանքով կարելի է հաղթել, չէ՞, ուրիշ ոչ մի տարբերակ դեռ չկա, ու մանավանդ, որ ինքն էլ էսքան նման է Մոնթեիս»,- ասում է փոքրիկի մայրը՝ Գայանե Եղոյանը: 

Նոր տարին առանց տոնածառի կանցկացնեին, եթե փոքրիկ Մոնթեն չլիներ. նրա ուրախությունն ամեն ինչ արժե: Ճիշտ է, Մոնթեի հետ տոնածառը զարդարելն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց….

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Source: Yerkir Media
Link: Տոնը ետ տուն բերող փոքրիկը՝ Մոնթեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image