Տուբերկուլjոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը կբարձրանա. նախարար
June 28, 2018
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով:
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով։ Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունքում»,– ասվում է գրառման մեջ: