Տրանսպորտի նախարարության շենքի մոտակայքից մեկ անձ բերման է ենթարկվել

September 1, 2017

Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում, շարունակվում են տարհանման աշխատանքները։

yerkirmedia.am-ին տեղեկացրեցին, որ աշխատակիցների տարհանումը շարունակվում է (մոտ 150 մարդ)։ Հատուկ վարժեցված շների օգնությամբ  մասնագետները ստուգում են ամբողջ շինությունը (մոտ 50 սենյակ)։

Ականատեսների վկայությամբ՝ նույն տարածքից բերման է ենթարկվել մեկ անձ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնեք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ նշված շենքում ռումբ կա։

Source: Yerkir Media
Link: Տրանսպորտի նախարարության շենքի մոտակայքից մեկ անձ բերման է ենթարկվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image