Ցուցարարները պահանջում են․․․

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ի թիվ այլ հարցերի, խոսեց ցուցարարների պահանջների մասին:

«Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես պատրաստ եմ ասել, կարծում եմ, կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չենք ուզումդ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սերժ Սարգսյանը օր առաջ հրաժարական տա, ապա դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը:

«Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին

3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն

4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին»:

Source: Yerkir Media
Link: Ցուցարարները պահանջում են․․․

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image