Փետրվարի 24-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով

February 20, 2017

Սկսած փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից:  Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-ից  Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5… +6 աստիճանի»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Source: Yerkir Media
Link: Փետրվարի 24-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image