Ճապոնական հեռուստատեսային ընկերություններից մեկի կորեացի թարգմանիչը մահացած է հայտնաբերվել Փհենչհանի մեդիա-ավանում, որտեղ ապրում են օլիմպիական 23-րդ խաղերը լուսաբանող լրագրողները, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։
Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ սենյակակիցը փորձել է առավոտյան արթնացնել 55-ամյա տղամարդուն, բայց նա մահացած է եղել։ Նշվում է, որ վերջին օրերին նա բողոքել է սրտի շրջանում ունեցած ցավերից։