Փետրվարի 1-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, ծառայության այլ պաշտոնատար անձանց հետ, այցելել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մարզային ստորաբաժանումներ:
Սևանա լճում ՓԾ տնօրենի ղեկավարությամբ անցկացվել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատին հատկացված ջրասուզական նորագույն հանդերձանքի փորձարկումներ, որոնց ընթացքում Ռուսաստանից ժամանած մասնագետներն իրենց հայ գործընկերներին ներկայացրել են տրամադրված նոր գույքի հնարավորությունները և շահագործման առանձնահատկությունները: