«Փորձ է արվում սրել հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրը». Տիգրան Քոչարյան

January 31, 2018

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընդդեմ ֆաշիզմի հերոսացման ստորագրահավաքը Ռուսաստանում խորամանկ ձևով է իրականացվել. ստորագրահավաքը նախաձեռնվել է ընդհանուր թեմայի շրջանակներում, իսկ Նժդեհի արձանը հանելու պահանջը որպես ենթակետ է դրանում ընդգրկվել։

Բնականաբար, մարդիկ մանրամասների մեջ չխորանալով ստորագրում են դրա տակ և ստացվում է՝ ռուսները Նժդեհի արձանն են պահանջում հանել։

Քոչարյանը նշեց, որ այս ինֆորմացիան հայաստանյան որոշ շրջանակների կողմից կանխամտածված լրատվական դաշտ նետվեց։ Ըստ էության «սրանով փորձ է արվում սրել հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրը»։

Փորձագետը նկատեց նաև, որ մեր մեդիադաշտում անհարկի կարևորություն է տրվում ադրբեջանամետ քաղաքագետ Մարկովի անձին ու նրա խոսքերին, եւ նրա հայտարարություններից անհարկի աղմուկ է բարձրանում։

Քոչարյանը խոսեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին տեղեկատվության մասին՝ նկատելով, որ խոսքը իրականում ոչ թե զենքի նոր խմբաքանակի մատակարարման, այլ 6 տարի առաջ կնքված պայմանագրի մասին է, որով նախատեսված մատակարարումները մաս-մաս են իրականացվում, և արդյունքում մեր հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ են ակտիվանում, մարդիկ մտածում են, որ Ռուսաստանը կրկին զենք է մատակարարել Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ տեղեկատվական այս հոսքերն ու դրա հետևանքով մեզանում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ձեռնտու է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ռուսաստանյան այն շրջանակներին, որոնք շահագրգռված են Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ։

Քոչարյանը նկատեց, որ պետք է առավել զգոն լինել նման տեղեկատվական հոսքերի նկատմամբ և չնպաստել ադրբեջանական քարոզչությանը, ինչը, ըստ նրա, կատարվում է մեր մեդիադաշտում:

Source: Yerkir Media
Link: «Փորձ է արվում սրել հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրը». Տիգրան Քոչարյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image