Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից
January 23, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 23-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Toureg» մակնիշի 09 SU 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Հ.):
Հունվարի 23-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշից հեռուստաաշտարակ տանող ավտոճանապարհին՝ «Պանորամա» հյուրանոցի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 FF 765 պետհամարանիշի ավտոմեքենան: