Քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը մասնակցեց քվեարկությանը

ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն «Խնկո Ապոր» անվան գրադարանում տեղակայված ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:

Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքը բավարար էր, քանի որ մի փոքր ավելի շատ քաղաքականացվեց ընտրությունների ընթացքը:

«Վարչապետի մասնակցությունը քարոզարշավին ավելի քաղաքական բնույթ հաղորդեց և մի փոքր շեղեց ընտրությունների ընթացքը: Վարչապետը խնդիր դրեց, որ, ընտրելով իր թիմի առաջադրած թեկնածուին, իրեն վստահության քվե կհայտնեն, ինչը, կարծում եմ, վարչական լծակի օգտագործում էր»,-ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի: Մանուկյանը հույս ունի, որ յուրաքանչյուրը խղճի մտոք է քվեարկելու. «Շատ լավ մթնոլորտ է տիրում ընտրատեղամասերում, ոչ մի խնդիր դեռևս չի եղել: Ամեն ինչ իր բնականոն հունով գնում է»:

Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց, որ, անկախ ընտրությունների արդյունքից, թե ով կդառնա քաղաքապետ՝ պատրաստ է համագործակցել այդ ուժի հետ:

Source: Yerkir Media
Link: Քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը մասնակցեց քվեարկությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image