Քաղաքացին բարձրացել էր Սարյանի արձանի վրա և չէր ցանկանում իջնել

June 10, 2018

Հունիսի 10-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. աղջիկ, հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք), ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Source: Yerkir Media
Link: Քաղաքացին բարձրացել էր Սարյանի արձանի վրա և չէր ցանկանում իջնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image