Քարաթափում՝ Ագարակաձոր գյուղում. ավտոճանապարհը միակողմանի փակ է

March 17, 2018

Մարտի 17-ին` ժամը 10:11-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Իրականացվում է տեղանքի նախնական զննում, ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Source: Yerkir Media
Link: Քարաթափում՝ Ագարակաձոր գյուղում. ավտոճանապարհը միակողմանի փակ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image