Քարոզարշավում նախատեսված բոլոր համերգային ծրագրերը հանվել են

March 17, 2017

Հանրության շրջանում Հաց բերող անունը ստացած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ընտրություններին մասնակցող որոշ ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի:

Yerkir.am-ը դիմեց ՀՅ Դաշնակցության շտաբին՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՅԴ-ն քարոզարշավ անելու է: Շտաբի լրատվականից հայտնեցին.

«Այսօր նախատեսված են հանդիպումներ Սիսիանում, Վայքում, Աշոցքում եւ Արթիկում: Վերստին ցավակցելով Արթուր Սարգսյանի հարազատներին, նրան ճանաչողներին եւ հարգելով Արթուր Սարգսյանի գործը` միաժամանակ չենք կարող չհարգել նաեւ հեռավոր շրջանների բնակիչների հետ վաղուց ձեռք բերված պայմանավորվածությունը: Հարկ ենք համարում ընդգծել, որ այսօր քարոզարշավում նախատեսված բոլոր համերգային ծրագրերը հանվել են»:

Source: Yerkir Media
Link: Քարոզարշավում նախատեսված բոլոր համերգային ծրագրերը հանվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image