Քիմ Քարդաշյանը Փարիզում հարձակման է ենթարկվել

October 3, 2016

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցային համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
«Երկու զինված դիմակավոր անձինք, ովքեր ոստիկանական համազգեստ են հագել, Քիմ Քարդաշյանին հրազենով սպառնացել են նրա հյուրանոցային համարում: Նա խորապես ցնցված է, սակայն ֆիզիկապես անվնաս»,- հայտնել է Քարդաշյանի ներկայացուցիչը:
Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, ընդհատել է Նյու Յորքում տեղի ունեցող Meadows փառատոնը` լսելով նորության մասին:
Նա հանդիսատեսին է դիմել` ասելով, որ «ընտանեկան հրատապ հարց կա»:


Source: Yerkir Media
Link: Քիմ Քարդաշյանը Փարիզում հարձակման է ենթարկվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image