Քլինթոն ամուսինները ներկա կգտնվեն Թրամփի երդմնակալության արարողությանը
January 4, 2017
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ներկա կգտնվեն երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:
Նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակիցը հենց դեմոկրատ Հիլարի Քլինթոնն էր: Թրամփ-Քլինթոն նախընտրական պայքարը թեժ մթնոլորտում էր անցել՝ լի վիրավորանքներով:
Թրամփի երդմնակալության արարողությանը ծրագրում են ներկա կգտնվել նաեւ նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը եւ Ջիմի Կարտերը: