Քլունիները 500 հազ. դոլար կտրամադրեն ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցառումների համար

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն միջոցառումների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը: Այս մասին ասված Է Քլունիի հայտարարության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել Է People հանդեսում:

Դերասանն արձանագրել Է, որ ինքը եւ իր կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտների, ակտիվիստների «համարձակությունից եւ պերճախոսությունից»:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին այդ դպրոցում տեղի ունեցած հրաձգությանը զոհ գնաց 17 մարդ:

 

Source: Yerkir Media
Link: Քլունիները 500 հազ. դոլար կտրամադրեն ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցառումների համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image