Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
August 26, 2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյաննօգոստոսի 26-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ևպաշտոնատար այլ անձինք: