«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ»․ Հունվարի 6-ն Աստվածահայտնության տոնն է
January 6, 2018
Հրեշտակներն այսօր ավետեցին՝ Փառք Աստծուն բարձրունքներում, խաղաղություն երկրի վրա եւ հաճություն մարդկանց միջեւ: Հունվարի 6-ը Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է: Այսօր հայ առաքելական բոլոր եկեղեցիներում զանգերի ղողանջով ավետվեց Սուրբ Ծնունդը: Աշխարհի տարբեր անկյուններում մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ՝ այդ թվում Անթիլիասում, Հալեպում, Ստամբուլում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն մատուցվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջինի, Հալեպում՝ Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ։
Մայր Աթոռում Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» ավետիսը: