Օգստոսի 4-ին կանխատեսվում է +41 աստիճան տաքություն
August 3, 2017
Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան ՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +25 աստիճան տաքություն, ցերեկը՝ +40, երեկոյան՝ +37: