Օդանավակայանում դիմավորեցին Ռիո 2016-ի հայ չեմպիոններին (Լուսանկարներ)

tert.am— Զվարթնոց» օդանավակայանն ու օդանավակայանի հարակից տարածքը բազմամարդ է. Հայաստան վերադարձան Ռիո 2016-ի մեդալակիր մարզիկները՝ ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը: Զվարթնոց օդանավակայանում վանկարկումները չեն դատարում՝ «Միհրան, չեմպիոն», «Արթուր,չեմպիոն», «Հերոսներ», «Հայաստան», հնչում է ազգային երաժշտություն։
Օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին դափնեպսակներով, ծափահարություններով ու շքեղ հրավառությամբ:

Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հարյուրավոր քաղաքացիներ օլիմպիական չեմպիոններին ուղեկցեցին դեպի նրանց համար նախատեսված ավտոբուսը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում էին Միհրան Հարությունյանին, ողջունում և քաջալերում, ասելով, որ ինքը օլիմպիական բացարձակ չեմպիոն է:


Source: Yerkir Media
Link: Օդանավակայանում դիմավորեցին Ռիո 2016-ի հայ չեմպիոններին (Լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image