Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրները պարգեւատրվեցին

September 19, 2016

Կայացավ ամառային 31-րդ օլիմպիական խաղերի հայ մեդալակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկեց փաստագրական ֆիլմով, որը պատմում էր հայ մարզիկների օլիմպիական նախապատրաստական ծրագրի եւ վերջին 3 տարիների կտրվածքով հայկական սպորտում գրանցած հաջողությունների մասին: Այնուհետեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հրամանագրերով Երեւանի կենտրոնում բնակարաններ ստացան Օլիմպիական խաղերի չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյանը եւ Միհրան Հարությունյանը: Գյումրիում բնակարան եւ 30 մլն դրամ պարգեւ ստացավ Ռիո-2016-ի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ մեր մյուս արծաթե մեդալակիրը՝ Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվեց 30 մլն դրամով:

Ազգային օլիմպաիակ կոմիտեի կողմից դրամական պարգեւների արժանացան նաեւ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի եւ ծանրամարտի մարզչական կամզի անդամները:

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ Գյումրիում գտնվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին՝ նշելով, որ այն վերանորգվելու է եւ համապատասխանելու է միջազգային ստանդարտներին:

Հայ օլիմպիականները խրախուսվեցին նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից: Մասնավորապես Արթուր Ալեքսանյանը ստացավ 100.000 ամն դոլար, Միհրան Հարությունյանին 90.000 դոլար, իսկ Գոռ Մինասյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը ստացան 30.000-ական դոլար պարգեւավճար:

Իսկ նախագահ սերժ Սարգսյանի հրամանագրով Ռիո-2016-ի մեդալակիրները հայրնենքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվեցին առաջին աստաիճանի մեդալներով: Պարգեւատրվեց նաեւ ՀԱՕԿ նախագահը՝ պատվո շքանշանով:


Source: Yerkir Media
Link: Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրները պարգեւատրվեցին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image