Օտարերկրացի երկու տղամարդ ՀՀ մարզերում գումար են գողացել

July 17, 2018

Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են նրանց գտնվելու վայրը։ Հաղորդումներից ժամեր անց մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկվել երկու օտարերկրացի։

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձին հայտնաբերելու նպատակով։

Source: Yerkir Media
Link: Օտարերկրացի երկու տղամարդ ՀՀ մարզերում գումար են գողացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image