ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է որակազրկել Մեսսիին
March 28, 2017
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Չիլիի ընտրանու հետ կայացած խաղի ընթացքում ոչ մարզական պահվածքի համար:Կատալոնական «Բարսելոնայի» 29-ամյա հարձակվողը հանդիպման ընթացքում վիրավորական խոսքեր է հնչեցրել մրցավարի օգնականի հասցեին եւ հիմա բաց կթողնի Արգենտինայի ընտրանու 4 պաշտոնական հանդիպում: Բացի այդ, Մեսսին տուգանվել է մոտ 9.000 եվրոյով: