Ֆուտբոլի ԱԱ-2018. Գերմանիան հաղթեց Շվեդիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրում հունիսի 23-ին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցեց Շվեդիայի հետ:

Չնայած հանդիպման 82-րդ րոպեին գերմանացիները մնացին 10 ֆուտբոլիստներով, երբ հաշիվը 1-1 էր, լրացուցիչ ժամանակում Թոնի Կրոսը հաղթանակ պարգեւեց թիմակիցներին: Գերմանիա-Շվեդիա՝ 2-1:

Գերմանիայի ազգային թիմը մունդիալի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Հարավային Կորեայի հետ հունիսի 27-ին: Իսկ Շվեդիան կխաղա խմբի առաջատար Մեքսիկայի հավաքականի հետ:

Երկու տուրերից հետո Մեքսիկան ունի 6 միավոր, Շվեդիան՝ 3, Գերմանիան՝ 3, Հարավային Կորեան միավոր չունի:

 

Source: Yerkir Media
Link: Ֆուտբոլի ԱԱ-2018. Գերմանիան հաղթեց Շվեդիային

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image