Ֆուտբոլի ԱԱ-2018. Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին
June 16, 2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբումՊերուի ազգային ընտրանին մրցեց Դանիայի հավաքականի հետ, իսկ հանդիպումը կայացավ Սարանսկ քաղաքի կենտրոնական մարզադաշտում:
Պերուի հավաքականը 36 տարվա դադարից հետո կրկին վերադարձավ աշխարհի առաջնություն:
Առաջին կեսի վերջնամասում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, սակայն նշանակված 11 մետրանոց հարվածը չիրացրեց Կուևան:
Երկրորդ խաղակեսում Պոուլսենը հաշիվը դարձրեց 0:1: Հանդիպման վերջին րոպեներին Պերուն հիմնականում պայքարում էր մրցակցի կիսադաշտում, բայց այդպես էլ չկարողացավ խուսափել պարտությունից:
Դանիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով Ավստրալիայի հավաքականի հետ, իսկ Պերուն կխաղա Ֆրանսիայի դեմ:
Առաջին տուրից հետո C խմբի առաջատարները Ֆրանսիայի և Դանիայի թիմերն են, որոնք ունեն 3-ական միավոր: Ոչ մի միավոր չունեն Ավստրալիան և Պերուն: