Ֆուտբոլի ԱԱ-2018. Պորտուգալիան՝ «խաղից դուրս»

July 1, 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ուրուգվայի հավաքականը Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ:

Մեկնարկային ակտիվությունը Ուրուգվայը գոլի վերածեց արդեն 7-րդ րոպեին: Ստանալով Լուիս Սուարեսի դիպուկ և հաշվենկատ փոխանցումը՝ Էդիսոն Կավանին գլխի հարվածով գրավեց Պորտուգալիայի հավաքականի դարպասը:

Առաջին կեսի մնացած րոպեներին պորտուգալացիների փորձերը հաջողությամբ չպսակվեցին և միայն երկրորդ կեսի 55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պեպեն հավասարեցրեց հաշվի տարբերությունը:

62-րդ րոպեին Էդիսոն Կավանին դուբլ ձևակերպելով նորից առաջ մղեց Ուրուգվայի հավաքականին: Վիճակագրությամբ խաղավարտին առավելությունը պորտուգալացիների կողմն էր, բայց Ուրուգվայը պահպանեց հաղթական հաշիվը՝ 2:1 և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ուրուգվայը քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին:

urugvay

Source: Yerkir Media
Link: Ֆուտբոլի ԱԱ-2018. Պորտուգալիան՝ «խաղից դուրս»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image