Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ մրցութային օրը կկայանա 3 հանդիպում:
Ժամը 16:00-ին Նիժնի Նովգորոդում G խմբից միմյանց հետ կմրցեն Անգլիայի եւ Պանամայի հավաքականները: H խմբից առաջինը ուժերը կչափեն Ճապոնիան եւ Սենեգալը, իսկ խաղային օրը կեզրափակվի ժամը 22:00-ին մեկնարկող Լեհաստան-Կոլումբիա դիմակայությամբ: