Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

October 2, 2017

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ջիբրալթարին (1:0):

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ21 տարեկանների թիմը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Ջիբրալթարի թիմի հետ: Առաջին կեսում Հայաստանի թիմն ակնհայտ առավելություն ուներ, սակայն գրոհները հաջող եզրափակել չէր ստացվում: Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում: Եվ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց թիմի ավագ Պետրոս Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Երևանում մրցելով Ավստրիայի թիմի հետ:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 7-րդ խմբում 4 խաղից հետո ունի 7 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Source: Yerkir Media
Link: Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image