Ֆրանսիան կանանց նկատմամբ անվայել վարմունքի համար կտուգանի։ Երկրի խորհրդարանը հավանություն Է տվել համապատասխան օրենքի նախագծին: Օգոստոսի 2-ին այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել Է տղամարդկանց եւ կանանց հավասարության հարցերի պետական քարտուղար Մառլեն Շյապան:
Նրա խոսքով, համաձայն նոր օրենքի՝ փողոցում ոտնձգությունների համար (այդ թվում՝ վիրավորական արտահայտություն) կնշանակվի տուգանք 90-750 եվրոյի չափով: «Նախկինում փողոցային ոտնձգությունները մնում Էին անպատիժ, այս պահից ամեն ինչ փոխվում Է»,- հայտարարել Է Շյապան:
Օրենքի ընդունման պատճառը անցյալ շաբաթ Փարիզում տեղի ունեցած միջադեպն էր. երիտասարդ աղջկան հարվածել Էին, երբ նա անցորդին, որը սուլել Է իր հետեւից, խնդրել Էր լռել:
Օրենքի հակառակորդները կարծում են, թե դա վերջ կդնի աղջիկների սիրահետման մշակույթին: